Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մտահոգիչ է անվանել Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Խաչատուրովի՝ ՀԱՊԿ կայքում տեղադրված մեկնաբանությունն ամբողջությամբ.

«2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այն մասին, որ Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ակտիվացում, դրանց տեղաշարժ անմիջական շփման շրջաններ և ինժեներական աշխատանքների իրականացում:

ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ ենք հետևում իրադրության զարգացման դինամիկայի մասին ստացվող տեղեկությանը, այն չպետք է հանգեցնի իրադրության նոր էսկալացիայի:

Հաստատելով այն միջոցների կարևորությունը, որոնք ուղղված են խնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը՝ ՀԱԿՊ քարտուղարությունում վստահ են, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, ինչը հաստատում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների 2017 թվականի հայտարարությունը»:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում հունիսի 11-ին մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am