Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր հարցերը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր հարցերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մեկնելու է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Վաղը մեկնում եմ Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է։ Մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, մենք այն կարծիքին են եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում՝ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրմամբ։ Իհարկե, մեր հարաբերությունների երկկողմ և բազմակողմ ամբողջ օրակարգը մենք կքննարկենք»,- ասաց վարչապետը՝ խոստանալով, որ հանդիպման արդյունքները հետագայում կներկայացնի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում