Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վոլոդինն անհրաժեշտ Է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը

Վոլոդինն անհրաժեշտ Է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ 
չտալը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել Է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես Է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք Է ամեն ինչ անենք՝ կանխելու դա»,-հայտարարել Է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am