Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հարավային Կորեան սկսել Է ընտրել այն մարդկանց, որոնք իրենց ազգականների հետ հանդիպման կմեկնեն ԿԺԴՀ. Yonhap

Հարավային Կորեան սկսել Է ընտրել այն մարդկանց, որոնք իրենց ազգականների հետ հանդիպման կմեկնեն ԿԺԴՀ. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան հունիսի 25-ին ձեռնամուխ Է եղել այն մարդկանց ընտրելուն, որոնք օգոստոսին հանդիպման կմեկնեն ԿԺԴՀ-ից իրենց ազգականների հետ՝ ավելի վաղ երկու երկրների միջեւ ձեռք բերվեծ պայմանավորվածության համաձայն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը:

Հունիսի 22-ին Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են օգոստոսի 20-26-ին հանդիպումներ կազմակերպել 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների անդամների միջեւ:

Yonhap-ի տվյալներով՝ ԿԽՄԿ-ի մշակած չափանիշներին համապատասխան հանդիպումներին մասնակցելու հայտեր են ներկայացրել Հարավային Կորեայի տասնյակ հազարավոր բնակիչներ:

Հունիսի 25-ին համակարգիչը 500 մարդու կընտրի հանդիպմանը մասնակցել ցանկացողներից, ինչից հետո այդ ցուցակը կկրճատեն մինչեւ 200, որպեսզի այնուհետեւ այն մինչեւ հուլիսի 3-ը հանձնեն ԿԺԴՀ-ին՝ իրենց ազգականների ճակատագիրը պարզելու համար: Մասնակիցների վերջնական ցուցակները կողմերը պետք Է փոխանակեն օգոստոսի 4-ին՝ մասնակցության համար ընտրելով հարյուրական մարդ:

Բաժանված ընտանիքներից ազգականների հանդիպումը տեղի կունենա հյուսիսկորեական Կիմգանսան լեռնային առողջարանում: Հավելենք, որ Հարավային Կորեայում ապրում Է շուրջ 57 հազար մարդ, որոնք կորեական պատերազմի ընթացքում բաժանվել են Հյուսիսում մնացած իրենց մերձավորներից: Նրանցից շատերն իրենց հարազատներին չեն տեսել 1953 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am