Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հավաքականին է երկրպագում Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Ես չեմ հասցնում հետևել բոլոր խաղերին: Երբեմն հետաքրքրվում եմ, թե որ խաղը ինչ արդյունքներով ավարտվեց։ Առաջին խաղը, որին հետևեցի Մոսկվայում, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի Ռուսաստանի հավաքականի խաղի արդյունքով», - ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ինքը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուն է, որը իր ամենասիրելի թիմն է:

Հարցին, թե ի՞նչ ընդհանուր բան կա ֆուտբոլի և քաղաքականության միջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ֆուտբոլում և քաղաքականության մեջ հաղթում է այն թիմը, որն ունի իրական թիմային ոգի և լավ լիդեր»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am