Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հրավերով  ՌԴ աշխատանքային այցի արդյունքներին

«Մեզ մոտ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ուղիղ, ազնիվ կերպով քննարկում ենք ունեցել, և ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում և օգնել, որ այսքան կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ և վստահելի մակարդակի»,- ասել է
 Փաշինյանը:

Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հասցրել են երկու անգամ հանդիպել: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում մայիսի 14-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում , իսկ երկրորդ հանդիպումը՝ հունիսի 14-ին Մոսկվայում: Հունիսի 14-ին ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա, հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մասնակցել է  ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am