Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ

Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա Միացյա Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտնել Է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այո, ես կարծում եմ, որ նա պետք Է հանդիպի պետության ղեկավարի հետ»,- ասել Է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե կկայանա արդյոք նման միջոցառում: «Նորին գերազանցության հետ հանդիպումն ամենակարեւորն Է, քանի որ նա պետության ղեկավարն Է»,- հավելել Է նա: Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հետ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Վինձորի դղյակում՝ թագուհու քաղաքամերձ նստավայրում, որն այդ օրը փակ կլինի այցելությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am