Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

#ԿինոՇաբթի. «Օուշենի 8 ընկերուհիները» ու ևս 2 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունիսի 21-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:

«Օուշենի 8 ընկերուհիները»

Դեբի Օուշենն ուղիղ 5 տարի 8 ամիս 12 օր պլանավորում էր իր կյանքի մեծագույն կողոպուտը: Ամեն մի մանրուք մանրամասն պլանավորված է և ընտրված է լավագույն թիմը: Մնում է միայն հաջողությամբ առևանգել հանրահայտ դերասանու՝ 150 միլիոն դոլար արժողությամբ ադամանդները:

Ռեժիսոր՝ Հարի Ռոս, դերերում՝ Սանդրա Բալոք, Քեյթ Բլանշեթ, Դակոտա Ֆանինգ և այլք:

«Փախուստի ծրագիր 2»

Նա գտնվում է ամենաժամանակակից բանտում, որտեղից չի կարողացել փախչել ոչ մի բանտարկյալ: Նա վերադարձել է ապացուցելու, որ իր համար չկա անհնարին ոչինչ:

Ռեժիսոր՝ Սթիվեն Միլլեր, դերերում՝ Սիլվեսթր Սթալոնե, Դեյվ Բատիստա, Ջեյմի Քինգ և այլք:

«Գիշերային հերթափոխ»

Մաքսը կորցնում է աշխատանքը և ընտանիքին կերակրելու համար ստիպված ընդունում է նախկին դասընկերուհու առաջարկը: Այժմ նա մերկապարող է: Կհաջողվի՞ արդյոք նրան պահել այդ գաղտնիքը սիրելի կնոջից:

Ռեժիսոր՝Մարյուս Վայսբերգ, դերերում՝ Վլադիմիր Յագլիչ, Պավել Դերեվյանկո, Քսենիա Տեպլովա և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ