#ԿինոՇաբթի. «Օուշենի 8 ընկերուհիները» ու ևս 2 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում
21:00, 21 Հունիս, 2018ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունիսի 21-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:
«Օուշենի 8 ընկերուհիները»
Դեբի Օուշենն ուղիղ 5 տարի 8 ամիս 12 օր պլանավորում էր իր կյանքի մեծագույն կողոպուտը: Ամեն մի մանրուք մանրամասն պլանավորված է և ընտրված է լավագույն թիմը: Մնում է միայն հաջողությամբ առևանգել հանրահայտ դերասանու՝ 150 միլիոն դոլար արժողությամբ ադամանդները:
Ռեժիսոր՝ Հարի Ռոս, դերերում՝ Սանդրա Բալոք, Քեյթ Բլանշեթ, Դակոտա Ֆանինգ և այլք:
«Փախուստի ծրագիր 2»
Նա գտնվում է ամենաժամանակակից բանտում, որտեղից չի կարողացել փախչել ոչ մի բանտարկյալ: Նա վերադարձել է ապացուցելու, որ իր համար չկա անհնարին ոչինչ:
Ռեժիսոր՝ Սթիվեն Միլլեր, դերերում՝ Սիլվեսթր Սթալոնե, Դեյվ Բատիստա, Ջեյմի Քինգ և այլք:
«Գիշերային հերթափոխ»
Մաքսը կորցնում է աշխատանքը և ընտանիքին կերակրելու համար ստիպված ընդունում է նախկին դասընկերուհու առաջարկը: Այժմ նա մերկապարող է: Կհաջողվի՞ արդյոք նրան պահել այդ գաղտնիքը սիրելի կնոջից:
Ռեժիսոր՝Մարյուս Վայսբերգ, դերերում՝ Վլադիմիր Յագլիչ, Պավել Դերեվյանկո, Քսենիա Տեպլովա և այլք:
Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
© 2009 ARMENPRESS.am