Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ԵԱՏՄ-ի գործարար հանրակցությունը Երեւանում հանդիպում կանցկացնի «Եվրասիական շաբաթվա» հարթակում


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ցուցահանդեսային համաժողովը 2018 թվականի հոկտեմբերի վերջին ԵԱՏՄ-ի երկրներից եւ երրորդ երկրներից 2 հազարից ավելի մասնակիցների կհավաքի Երեւանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրասիական շաբաթն» ամեն տարի անցկացվում Է Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ կառավարությունների ղեկավարների աջակցությամբ: 2018 թվականին այդ խոշորագույն գործարար միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Հայաստանի մայրաքաղաքում եւ միտված կլինի կոոպերացիոն կապերի, ԵԱՏՄ-ի տնտեսական, ներդրումային ու արտահանական ներուժի զարգացմանը: Համաժողովը կհավաքի 2 հազարից ավելի մասնակիցների, ներառյալ իշխանությունների, բիզնեսի զարգացման ինստիտուտների եւ ֆինանսական կարգավորիչների ներկայացուցիչները, ԵԱՏՄ-ի երկրների եւ երրորդ երկրների փորձագետները:

Ճյուղային թրեքի շրջանակներում նստաշրջաններ կանցկացվեն գերակա ճյուղերում կոոպերացման եւ արտահանական ներուժի զարգացման հարցերի շուրջ: Խոսքը վերաբերում Է գյուղատնտեսությանն ու սննդի արդյունաբերությանը, ՏՏ-տեխնոլոգիաներին եւ ճշգրիտ ինժեներիային, դեղագործությանն ու բժշկական սարքերին, թեթեւ արդյունաբերությանը, ոսկերչական ճյուղին եւ շինարարական նյութերին: Բիզնես-թրեքի շրջանակներում կկազմակերպվեն ենթապարտավորագրերի ճյուղային բորսաներ, որոնք նպատակամղված են ԵԱՏՄ-ի եւ երրորդ երկրների խոշոր, փոքր ու միջին բիզնեսի շփումների խրախուսմանը: Ռազմավարական թրեք կդառնա բիզնեսի եւ ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների ուղղակի երկխոսության հարթակը, որտեղ ձեռնարկատերերն ու ներդրողները տեղեկանում են ԵԱՏՄ-ում բիզնեսի վարման կանոնների մասին:

Այս տարի համաժողովի շրջանակներում պլանավորված Է արտահանական եւ կոոպերացիոն ներուժի ընդգրկուն ցուցահանդես, որի ցուցադրողներ կդառնան 120-ից ավելի ընկերություններ:

«Եվրասիական շաբաթը» հանգուցային իրադարձություններից մեկն Է դառնում Եվրասիական տնտեսական միության տարածքում: Անցյալ տարի մեզ հաջողվեց հասնել համաժողովի գլխավոր նպատակին՝ բիզնեսն ակտիվ հետաքրքրություն դրսեւորեց Միությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Համաժողովի մասնակիցների ավելի քան 60 տոոկսը ԵԱՏՄ-ի գործարար հանրակցության եւ գործընկեր երկրների ներկայացուցիչներ են: Վստահ եմ, որ այս տարի միջոցառումը կդառնա ավելի ընդգրկուն ու ավելի հետաքրքիր»,-հայտարարել Է Եվրասիական տնլտեսական հանձնաժողովի առեւտրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

2017 թվականին համաժողովը տեղի Է ունեցել ԷՔՍՊՕ-2017-ի շրջանակներում եւ ներառվել Է Համաշխարհային ցուցահանդեսի գործարար մասի 18 առավել կարեւոր միջոցառումների ցուցակում: Համաժողովին մասնակցել են 46 պետությունների, այդ թվում՝ Վիետնամի, Եվրամիության, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկու հազարից ավելի ներկայացուցիչներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ