Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել

Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ին Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրեց, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: «Զինվորներից մեկը ստացել էր ողնաշարի վնասվածք: Զինծառայողների  կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Մելքոն Տալոյանը նշեց, որ վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]