ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում՝ տեսնելու ՀՀԿ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր,ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանըձերբակալվել է հունիսի 16-ին: ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին,որ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էքրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի235-րդ հոդվածի2-րդ մասի հատկանիշներով:Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը,ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:Հայտնաբերվել է ապօրինի կերպովպահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`ՀՀ քրեական օրենսգրքի235-րդ հոդվածի2-րդ մասով(«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»)նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:Հայաստանի Հանրապետության Սահմանադրության96-րդ հոդվածով սահմանված կարգով,ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Կատարվածի առնչությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը, որը մտահոգություն է հայտնել ու ընդգծել է, թե ձերբակալումը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։