Հասարակական

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր արգելք Է սահմանել

1 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր արգելք Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Ռուսաստանի գերատեսչությունը հայտնում է, որ մասնավորապես, արգելքը վերաբերում Է ողջ կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակներին:

Չի արգելվում անձնական օգտագործման կենդանիների՝ շների, կատուների, ժանտաքիսների, ջրաքիսների, ինչպես նաեւ թութակների եւ դեղձանիկների ներկրումը, բայց երկու հատից ոչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում