Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը

Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի կայանա, քանի որ Ռուսաստան է ժամանել Հայաստանի վարչապետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ Դմիտրի Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին:

«Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Հայաստանի նախագահը Մոսկվա չի ժամանել»,- ասաց Բալայանը:

Նա ընդգծեց, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է: «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել և արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է:  Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»,- ասաց Տիգրան Բալայանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արդեն հայտարարել էր, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ:

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ