Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»,- գրել է Գրիգորյանը:

2018թ. ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսը մտադիր է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հունիսի 11-ին հաստատվեց, որ մատակարարումն արդեն իրականացվել է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ