Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Առաջին հիփոթեքային ընկերության» պարտատոմսերն առնվազն  120 %-ով ապահովված  են  հիփոթեքային  վարկերով

«Առաջին հիփոթեքային ընկերության» պարտատոմսերն առնվազն  120 %-ով 
ապահովված  են  հիփոթեքային  վարկերով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի դեկտեմբեր ամսին «Առաջին հիփոթեքային ընկերություն»  ՈՒՎԿ ՍՊԸ-ն թողարկել էր դրամային և արտարժութային պարտատոմսեր՝ 100,000,000 ՀՀ դրամի և 500,000 դոլարի չափով: Տվյալ  պարտատոմսերը   առնվազն  120 %-ով ապահովված  են  հիփոթեքային  վարկերով:

«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն առաջինն ու միակն է հայկական ֆինանսական շուկայի պատմության մեջ, որ շուկայում  առաջարկում է  հիփոթեքով ապահովված պարտատոմսեր: Սա նշանակում է, որ այս պարտատոմսերը ապահովված են հիփոթեքային վարկերով, որոնք փաստացի գրավադրված են ի օգուտ պարտատոմսերի տիրապետողի:

Այս պարագայում վարկերը հանդիսանում են գրավ և գտնվում են հսկողության տակ, և եթե ֆինանսական վիճակի վատթարացման հետևանքով ընկերությունը կրի կորուստներ, ներդրողները կորուստներ չեն կրի, քանի որ վարկերն ապահովված են գրավներով։

Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10,000 դրամ է, դոլարայինը՝ 25 ԱՄՆ դոլարԵկամտային տոկոսադրույքը  դրամի դեպքում կազմում է 10,5%, դոլարի դեպքում՝ 6,5%:

Պարտատոմսերը թողարկվում են «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ համագործակցության շրջանակում: Բանկը հանդիսանում է «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխողը և Մարքեթ-մեյքերը:

«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից առաջարկվող պարտատոմսերի առաջին   թողարկման    շրջանառության ժամկետը  24   ամիս էձևը՝ ոչ  փաստաթղթային,  տեսակը՝   անվանական  արժեկտրոնային,   վճարման պարբերականությունը՝  եռամսյակային, փոխարկելիությունը՝   ոչ  փոխարկելի:    

Շուկայում պարտատոմսերի մատակարարողը հանդիսանում է «Արարատ բանկը», ուստի այդտեղից էլ կարելի է ձեռք բերել վերոնշյալ պարտատմոսերը: Բացի «Արարատ բանկից», պարտատոմսերը հասանելի են բորսայում առկա բոլոր բանկերում: Բանկերի ցանկը կարելի է գտնել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ի կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]