Իրանում տասնյակ մարդիկ են տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից
10:23, 12 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Թեհրանի նահանգում առնվազն 18 մարդ Է տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով նահանգի վթարային-փրկարարական ծառայությանը:
Գործակալության տվյալներով՝ հորդառատ անձրեւներն ու փոթորիկը Թեհրանի նահանգը պատուհասել են հունիսի 11-ի երեկոյան: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Ժամում մոտավորապես 83 կիլոմետրի հասնող փոթորկալի քամին եւ սաստիկ անձրեւը ծառեր ու Էլեկտրական հենասյուներ են տապալել տուժած շրջաններում, ինչպես նաեւ վնաս են հասցրել շենքերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում