Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք

Հայաստանում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2018 թվականի մայիսի դրությամբ երկրում արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 42, իսկ 2016-ին՝ 66 դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների ցուցանիշը 2017թ. համեմատ նվազել է 1.2 անգամ, 2016-ի համեմատ՝ 1.8 անգամ, ինչը պայմանավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև ԶԼՄ-ի աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:

Այս տարվա առաջին 5 ամսում թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Հիմնական պատճառը  (56%) թունաքիմիկատներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառելն է, դրանց ոչ ճիշտ պահպանումը և մակնշումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝

  • հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
  • չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
  • թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
  • տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
  • չպահել թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
  • պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
  • չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
  • չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար,
  • պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
  • չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
  • պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
  • օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
  • չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ,
  • թունաքիմիկատ օգտագործելուց հետո օճառով լվանալ ձեռքերը և դեմքը՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
  • լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
  • չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am