Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով 4 անձ կալանավորվել է

Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի 
փաստով 4 անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների` Վարդան Ղարամյանն Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է:

Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ  Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝  Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ