Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Նախարար  Պապիկյանը հյուրընկալել է ԱՄՆ  դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Նախարար  Պապիկյանը հյուրընկալել է ԱՄՆ  դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսին և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Ադամ Շտեֆանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ-ին`  տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանում  իրականացվող բարեփոխումներին գործուն և մշտական աջակցության համար։ Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝  նախարարն ասել է. «Թավշյա հեղափոփոխությունից հետո մեզ համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ ձևավորելու իրավամբ ժողովրդավարական երկիր,  և այս ճանապարհին մեր կառավարությունը առանցքային է համարում տեղերում ժողովրդավարության հաստատումը»: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացում Ս. Պապիկյանն առանցքային է համարել հանրային մասնակցությունն ու  հանրային լսումների կազմակերպումը և ընդգծել, որ խոշորացման գործընթացը պետք է տեղի ունենա ներքևից` հանրության քննարկումների և ընդհանուր տեսլականի ձևավորման պայմաններում,  միաժամանակ հույս հայտնելով, որ այս հարցում կարող են ապավինել ԱՄՆ-ի  աջակցությանը։

Իր խոսքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսը մասնավորապես նշել է. «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Տեղական ինքնակառավարման բարեփոխումները՝ համայնքների վարչական և ֆինանսական ապակենտրոնացման հետ մեկտեղ, հանդիսանում են առավել տոկուն ժողովրդավարության ու հանրության վստահության մեծացման կարևոր գործոն: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումներին և նոր կառավարության մյուս առաջնահերթ խնդիրներին»: Դեսպանը հավելել է նաև, որ Հայաստանի համար հնարավորությունների նոր գլուխ է բացվել և Միացյալ Նահանգների կառավարությունը կանի հնարավորը՝ բարեփոխումների աշխատանքներում Հայաստանին օգտակար լինելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեղական օղակներում ժողովրդավարության հաստատման, այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև համայնքների խոշորացման արդյունքում առաջացած դժվարությունների հաղթահարման և առկա խնդիրների առավել արդյունավետ լուծման ճանապարհներ գտնելուն միտված հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am