Տնտեսություն

Արթուր  Գրիգորյանը գոհ է էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման համար

1 րոպեի ընթերցում

Արթուր  Գրիգորյանը գոհ է էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների պատվիրակությանը` Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ գործարարների այցը ևս մեկ ազդակ կդառնա գործակցության զարգացման ու ընդլայնման համար:

Արթուր Գրիգորյանը գործարարներին է ներկայացրել էներգետիկայի և բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և վերահաստատել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում