Քաղաքականություն

Նեթանյահուն Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումները հետաձգել է մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտը

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումները հետաձգել է մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ և արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելովՏԱՍՍ-ը։

«Վարչապետ Նեթանյահուն ընդունել է ԱԳՆ-ի խորհուրդները տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված ընտրությունների ավարտը, քանի որ այդ հարցի քննարկումը ավելի վաղ նշանակված ժամկետում կարող էր նախընտրական արշավում օգտագործվել [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի կողմից»,- ասվում է փաստաթղթում։ Իսրայելի պետականKanռադիոկայանի տվյալներով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցի քննարկումը նախատեսված էր հունիսի 3-ին։

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը մայիսի 28-ին անորոշ ժամանակով հետաձգել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով նույն օրը ծրագրված քվեարկությունը։ The Jerusalem Postթերթի պնդմամբ՝ Էդելշթեյնը դա արել է վստահ չլինելով, որ փաստաթուղթը կհավաքի ձայների մեծամասնությունը։ Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանն արդեն մերժել է ընդդիմադիր «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի առաջարկած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում