Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկինն ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի նախագահ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկինն ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը մայիսի 31-ին ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի (International Women’s Club of Moscow) նախագահի պաշտոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, Մերի Տողանյանը կազմակերպության մշտական անդամ է 2017 թվականից: Տկն․ Տողանյանն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից առաջինն է, ով կգլխավորի կանանց մոսկովյան խոշորագույն կառույցներից մեկը։

IWC Moscow-ն հիմնադրվել է 1978 թվականին: Այսօր IWC-ն Մոսկվայի խոշորագույն կանանց կազմակերպություններից է, որը միավորում է ավելի քան 400 ներկայացուցիչ աշխարհի 110-ը երկրից: Կազմակերպության աշխատանքներում ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների և դիվանագետների, օտարերկրյա գործարար շրջանակների և արտասահմանյան գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կանայք:

IWC-ի նպատակն է ընդլայնել հումանիտար-մշակութային կապերը մոսկվաբնակ օտարեկրացիների շրջանում։ Կառույցի գործունեության կարևորագույն բաղադրիչն են հանդիսանում բարեգործությանն ուղղված նախագծերը։ IWC-ի առավել հայտնի նախաձեռնություններից է ամենամյա բարեգործական «Winter Bazaar» նախագիծը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am