Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա. նախարար

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա գործողություն, զիջվելու են մինչև որոշակի օրը կուտակված տույժերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, Կենտրոնական բանկի, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է կայացել, քննարկել են տույժ-տուգանքների համաներման մեխանիզմները: «Դիտարկում ենք մի քանի հնարավորություններ, որով կարելի կլինի իրականացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներում, ավելին՝ վարկային ռեգիստրում ու Արքա համակարգում վարկային պատմությունը կարողանանք սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկառության վրա ազդեցություն չունենա»,-ասաց նախարարը:

Նախարարը դժվարացավ նշել, թե որքան կկազմի համաներման ենթակա տույժ-տուգանքների չափը, միայն ասաց, որ գյուղատնտեսական ոլորտում վարկային պարտավորությունները 190 միլիարդ դրամի կարգի են:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կիրականացվի համաներման գործընթացը, ապա Արթուր Խաչատրյանը նկատեց, որ դա կախված է Հարկային օրենսգրքում սպասվելիք  փոփոխություններից, ինչն, ըստ նրա, բանկերին ևս կշահագրգռի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am