Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը որոշեց չընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ը որոշեց չընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը որոշում Է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 28-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Սպիտակ տունը պատրաստ Էր նոր պատժամիջոցների մասին հայտարարելու արդեն մայիսի 29-ին, բայց մայիսի 28-ին անորոշ ժամանակով հրաժարվել Է այդ միջոցներից, նշել Է թերթի զրուցակիցներից մեկը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, The Wall Street Journal -ի աղբյուրների տվյալներով՝ պատրաստել Էր պատժամիջոցների փաթեթ՝ ուղղված շուրջ 30 անձանց դեմ: Ցուցակում տեղ Էին գտել, մասնավորապես, Ռուսաստանի եւ Չինաստանի կազմակերպություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am