Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում. Էլթոն Ջոն

Հայաստանում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում. Էլթոն 
Ջոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանից հեռանալուց հետո Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը:

Հրապարակելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը՝ երաժիշտը գրել է. «Մեծ պատիվ է նման ջերմ հյուրընկալության արժանանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Շնորհակալ եմ բոլորին` Դևիդին և ինձ նման կերպ ընդունելու համար»:

Հրապարակելով մեկ այլ նկար, որում նա գրկախառնվում է լսողական խնդիր ունեցող հայ տղայի հետ, Էլթոն Ջոնը գրել է. «Անհնար է նկարագրել այն ուրախությունը, որը զգում ես՝ տեսնելով, թե ինչպես է մարդն առաջին անգամ նորմալ լսում: Այս տղայի մոտ հաջողությամբ լսողական սարքեր են տեղադրվել Starkey Hearing Technologies հիմնադրամի հրաշալի թիմի կողմից: Այս հիանալի բարեգործական հիմնադրամը ողջ աշխարհում մարդկանց տալիս է լսելու շնորհը: Ես և Դևիդն այնքան հպարտ ենք նրանց աջակցելու համար»:

Էլթոն Ջոնի կողակիցը՝ Դևիդ Ֆըրնիշը, ով ևս այս օրերին Հայաստանում էր, նույնպես գրառումներ է թողել Instagram-ում: Նկարներից մեկում պատկերված է լսողական խնդիր ունեցող մի հայ տղա, ով Starkey Hearing Technologies-ի կողմից լսողական սարքի միջոցով կարողացել է լսել: «Այս տղայի դեմքի արտահայտությունն արդեն ամեն բան ասում է: Մենք նրան առաջին լսողական սարքն ենք տվել և նրա կյանքը փոխվել է: Հիանալի է աշխատել այդ յուրահատուկ մարդկանց հետ»,- նշել է նա:

Մեկ այլ նկարում պատկերված է Արարատ լեռը, որի մասին Ֆըրնիշը գրել է. «Հայաստանում մայրամուտի ժամանակ՝ դիտելով Արարատ լեռան չնաշխարհիկ գեղեցկությունը»:

Looking at the breathtakingly beautiful Mount Ararat as the sun sets over Armenia.

A post shared by David Furnish (@davidfurnish) on

Մայիսի 26-ին Հայաստան է ժամանել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը։ Նա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ մայիսի 27-ին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր: Էլթոն Ջոնը հյուրընկալվել է նաև ՀՀ նախագահական նստավայրում, ինչպես նաև ընթրիք է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]