Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին 
դիմումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է հայտարարության մեջ: 

Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել մայիսի 22-ին: Նա այդ քայլը հիմնավորել էր նրանով, որ ցանկանում է պահպանել Երևանի ավագանու անդամի մանդատը և շարունակել զբաղվել Երևանի խնդիրներով: Սակայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն մայիսի 25-ին կայացած արտահերթ նիստում քննարկել էր Երևանի քաղաքապետի արձանագրությունը և որոշում կայացրել Ալեն Սիմոնյանի թափուր մանդատը փոխանցել Նարա Հովհաննիսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am