Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

CNBC ամերիկյան հեռուստաալիքը հայտնել Է ռուսական Ս-500-ի հաջող փորձարկումների մասին

CNBC ամերիկյան հեռուստաալիքը հայտնել Է ռուսական Ս-500-ի հաջող փորձարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հաջողությամբ Ս-500 նորագույն սերնդի հակաօդային պաշտպանության հակամարգի գաղտնի փորձարկումներ Է կատարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրները:

Հեռուստաալիքը նշել Է, որ Ս-500-ը կարողացել Է թիրախը խոցել շուրջ 481 կիլոմետր հեռավորության վրա, ինչը գրեթե 80 կիլոմետրով ավելի Է, քան նախորդ հայտնի թեստերի ժամանակ: «Ռուսաստանը պնդում Է, որ ցամաքային բազավորման զենիթահրթիռային համակարգը կարող Է կալանել հիպերձայնային հրթիռներ, թռչող ապարատներ եւ անօդաչուներ, ինչպես նաեւ F-22-ի եւ F-35-ի նման մարտական ինքնաթիռներ: Ս-500-ն ընդլայնում Է մի քանի թիրախների ճշգրիտ հարվածներ հասցնելու Կրեմլի հնարավորությունները»,- նշել Է CNBC-ն:

Բացի դրանից, Ս-500-ը կարող Է օբյեկտներ կալանել մերձավոր տիեզերքում (Երկրի մակերեւույթից գրեթե հարյուր կիլոմետր հեռավորությամբ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am