Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:  

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման

Այնուհետև վարչապետ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրադարձություններին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և այլ խնդիրներին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am