Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց

ԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ տրամադրեց Երևանի «Ելք» խմբակցության 3 նոր անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտահերթ նիստում ԿԸՀ-ն քննարկեց Երևանի քաղաքապետից ստացված երեք արձանագրությունները` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի և Արայիկ Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

ԿԸՀ-ն քննարկեց արձանագրությունները և «Ելք» խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում կայացրեց:

Էդուարդ Աղաջանյանի թափուր մանդատը տրամադրվեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիկտոր Ենգիբարյանին, Տիգրան Ավինյանի թափուր մանդատը` ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանին, իսկ Արայիկ Հարությունյանի թափուր մանդատը` Ռուբեն Ռուբինյանին:

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Տիգրան Ավինյանը` ՀՀ փոխվարչապետ, իսկ Արայիկ Հարությունյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am