Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ 
Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Կորեայի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև հարատև բարեկեցություն Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 

Վստահ եմ, որ Ձեր ընտրությունն արտահայտում է երկրի քաղաքացիների ձգտումը դեպի փոփոխություններ և բարեփոխումներ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց կգրանցի իր ճանապարհին դեպի կայունություն և բարեկեցություն: 
1992 թվականից՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Կորեայի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը զարգացրել են բարեկամական և համագործակցային կապեր: Ես ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ երկխոսության միջոցով առավել ամրապնդել առկա գործընկերությունը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am