Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Վարչապետը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում

Վարչապետը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած 
տուգանքների համաներում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել: Վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Տուգանքների համաներում մենք անպայման պետք է անենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով արագաչափերի և ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել  դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը և նշեց, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ:

«Եթե տեսնենք, որ ճանապարհային երթևեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսևորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ:  Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթևեկության կարգապահության վիւճակագրությունը հասկանալուց հետո»,- ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am