Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոչիում մեկնարկել է ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստը. մասնակցում է վարչապետ Փաշինյանը

Սոչիում մեկնարկել է ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստը. մասնակցում է վարչապետ 
Փաշինյանը

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները: Նիստին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրան նիստի մեկնարկին գործընկեր պետությունների ղեկավարներին ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 

Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստը մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների համատեղ լուսանկարով, որից հետո սկսվել է նեղ կազմով հանդիպումը, դրան կհաջորդի լայն կազմով հանդիպումը։ Օրակարգում 12 հարց է։ Ռուսաստանը 2018-ին ԵԱՏՄ նախագահող երկիրն է։

Քննարկման առանցքում են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացումը, արտադրական կապերի ու կոոպերացիաների զարգացումը, ֆինանսական քաղաքականության մերձեցման կուրսը: Բացի այդ, Կրեմլում առաջարկում են կառուցել նոր, արդյունավետ տրանսպորտային շղթաներ: Կողմերը պետք է նաև քննարկեն կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակի մասին նախագծի հաստատումը: Տվյալ կարգավիճակը, ինչպես ակնկալվում է, Սոչիում տրվելու է Մոլդովայի Հանրապետությանը: Առաջնահերթություններից մեկն էլ համարվում է թվային օրակարգը: Ռուսաստանն առաջարկելու է միանգամից մի քանի նախագծեր համացանցային առևտրի և թվային միջանցքների ստեղծման ոլորտում:

Նիստի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

ՌԴ նախագահ Պուտինի անունից ի պատիվ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների կտրվի ոչ պաշտոնական ճաշ:

Սոչիում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովը անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ ԵԱՏ բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

․․․

Նիստին մասնակցում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ երկրի առաջնորդ։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական Է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը նախորդ տարվա ապրիլին, երբ Մոլդովան արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սկզբունքային որոշումն ընդունված Է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Դրա օգտին միաձայն հանդես եկան բոլոր հինգ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Սա պատմական օր Է Մոլդովայի համար»:

․․․

Ռուսաստանը Տաջիկստանին ևս առաջարկել է դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ, որը չի ենթադրում անդամակցություն ԵԱՏՄ-ին, բայց նպաստում է տնտեսությունների փոխկապվածությանն ու փոխադարձ առևտրաշրջանառությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am