Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրեր կստորագրվեն ԵԱՏՄ-ի, ՉԺՀ-ի եւ Իրանի միջեւ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում Է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կգործարկվի ազատ առեւտրի գոտի, որը նախատեսում Է բավականին լայն անվանացանկի ապրանքների ներկրման մաքսատուրքերի զրոյացում:
Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնաֆորմատ եւ ճյռուղային համագործակցության շուրջ:
ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերն ստորագրելու Է ԵԱՏՄ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների, Չինաստանի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում