Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ 
իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝
Լևոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակից, ևս երկու հրամանագրերով նախագահն Արթուր Գրիգորյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, իսկ Հրաչյա Ռոստոմյանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումների մասին որոշումները կայացրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am