Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ նախագահը հանդիպել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի 
դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տագուչիին՝ որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային կապերի ակտիվացման և բարձրագույն ու ճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման վերաբեյալ:

Դեսպան Տագուչին նշել է, որ միշտ մնալու է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am