Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշարձանին

 Նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  Երևանի Հաղթանակի զբոսայգում մասնակցեց Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը շնորհավորեց բոլորին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: «Այսօր հաղթության օր է, նաև կարող ենք ասել, որ նոր հանրապետության առաջին օրն է և այդ օրը հաղթական է:Մեր երկրում շատ բան է փոխվել երեկվանից հետո: Այսօր մենք ունենք նոր վարչապետ և ժողովրդի մեծ մասը, երիտասարդները մեծ հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ, և վաղը չէ մյուս օրը ավելի լավ է լինելու, քան վաղը»,-ասաց նախագահը: 

Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ովքեր ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am