Ուեյն Ռունին կարող է տեղափոխվի ՄԼՍ
11:41, 9 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և «Էվերթոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարիերան կարող է շարունակել ամերիկյան ՄԼՍ-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Washington Post-ը: Ռունիի ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել «Դի-Սի Յունայթեդ»-ի հետ: Ակումբը ՄԼՍ-ի մրցաշարային աղյուսակում զբաղցնում է վերջին հորիզոնականը:
Ուեյն Ռունին ֆուտբոլի Անգլիայի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա 119 խաղում խփել է 53 գոլ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում