Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար. Հենրիխ Մխիթարյան


ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդավար շարժումները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարելի է լսել ժողովրդի ձայնը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրակացնելու հնարավորություն: Կեցցե, հայ ժողովուրդը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մխիթարյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ