Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Սևակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ


ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չհաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և չկարողացավ անցնել եզարափակիչ: Սևակի ելույթի ընթացքում  երգիչը շրջապատված էր հետաքրքիր սյուներով, որոնք խորհրդանշում են անվերջությունը և տաք հուշերի շրջապտույտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Սևակը ելույթ ունեցավ 16 համարի ներքո, տեղի ունեցավ -մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցան ներկայացուցիչներ 19 երկրից: Հաջորդ փուլ անցան Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան․

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով:  Այն մեկնաբանցին Ֆելիքս Խաչատրյանը և Ավետ Բարսեղյանը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

 «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:

Թվով 63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ