Տնտեսություն

Իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես բիզնես միջանցք. ավելի քան 40 ընկերություն մասնակցում է ցուցահանդեսի

2 րոպեի ընթերցում

Իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես բիզնես միջանցք. ավելի քան 40 ընկերություն մասնակցում է ցուցահանդեսի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ալբորզ նահանգի նախաձեռնությամբ 40-ից ավելի ընկերություն Հայաստանում մասնակցում է իրանական արտադրանքի ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, իրանահայ բիզնես խորհրդատու Արա Շահբազյանը, ներկայացված են տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, այդ թվում՝ սննդի, խմիչքների, շինարարության, խոհանոցային տեխնիկայի և պարագաների, մաքրող միջոցների: «Ալբորզ նահանգը Իրանի արդյունաբերական նահանգներից է, այստեղ են տեղակայված արտադրության, ծառայությունների ոլորտի ամենամեծ ընկերությունները»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ դեպի աշխարհ: «Ինչպես գիտեք, Իրանում առևտրային առումով փակ իրավիճակ է, Հայաստնն իրենց համար ամենալավ բիզնես միջանցքն է դեպի աշխարհ: Կան ընկերություններ, որոնք կարող են արտադրություն ծավալել Հայաստանում, և դուրս գալ տարբեր շուկաներ: Դա օգուտ կլինի նաև Հայաստանին, քանի որ կիսապատրաստի ապրանքի վրա, որը այստեղ ամբողջացնելով և փաթեթավորվելով, կգրվի հայկական արտադրանք»,-ասաց Արա Շահբազյանը:

Նա նկատեց, որ իրանական ապրանքը հայերի մոտ թերահավատություն է առաջացնում որակի առումով, որը տարիներից եկած տպավորություն՝ չնայած ցուցահանդեսին ներկայացված են ամենավերջին տեխնոլոգիայով պատրաստված ապրանքներ: Նրա դիտարկմամբ՝ ցուցահանդեսը կարող է կոտրել այդ կարծրատիպերը: «Իրանական արտադրանքը եվրոպականի հետ համեմատելիս երբեմն հնարավոր է մի քանի անգամ բարձր որակի լինեն, գնային առումով էլ ավելի էժան: Սա լավ առիթ է ճանաչելու իրանական ընկերություններն ու հետագա համագործակցություն հաստատել»,-ընդգծեց Արա Շահբազյանը:

Ցուցահանդեսը բացվել է մայիսի 3-ին, կգործի մայիսի 6-ը ներառյալ «Երևան էքսպո» ցուցահանդեսային սրահում: Վաղը կկայանան գործարար հանդիպումներ հայկական ընկերությունների հետ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում