Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

1100-ից ավելի տնտեսագետներ են դիմել Թրամփին՝ ԱՄՆ-ի առեւտրական քաղաքականությունը վերանայելու խնդրանքով

1100-ից ավելի տնտեսագետներ են դիմել Թրամփին՝ ԱՄՆ-ի առեւտրական քաղաքականությունը վերանայելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1144 տնտեսագետներ իրենց ստորագրություններն են դրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի տակ՝ Վաշինգտոնի ներկայիս առեւտրական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք համոզված ենք, որ հովանավորական քաղաքականության խստացումը սխալ կլինի: Դա կհանգեցնի, ամբողջությամբ վերցված, գների աճի, ինչին կբախվեն մեր գնորդները»,- ասված Է նամակում, որի տեքստը հրապարակված Է ԱՄՆ-ի Հարկատուների ազգային միության կայքում:

Տնտեսագետներն ընդգծում են, որ հովանավորական քաղաքականությունը եւ ներմուծման սակագների բարձրացումը խիստ կհարվածի ԱՄՆ-ում ապրուստի արժեքի, գործարարության եւ արտահանողների վրա, որոնց նկատմամբ կկիրառվեն պատասխան միջոցներ: Նաեւ, փորձագետների կարծիքով՝ սակագների բարձրացումը բացասաբար կազդի Վաշինգտոնի միջազգային հարաբերությունների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am