Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Զինված հարձակում Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղի վրա, հանցագործը ձերբակալվել է. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Զինված հարձակում Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղի վրա, հանցագործը 
ձերբակալվել է. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղի տարածքում արտակարգ պատահար է գրանցվել: Հնչել են կրակոցներ:  

17:28- Հայտնի դարձավ, որ Երևանում՝ Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից վիրավորված ոստիկանտ մահացել է: «Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

16:03Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել HSBC բանկի` Կոմիտասի-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա հարձակումից: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

15:46- Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը հայտնեց, որ հափշտակված գումարի չափը պարզվում է: Գումարը բանկից քիչ հեռու հայտնաբերվել է թափված վիճակում: Տուժածները երեքն են՝ բոլորը տղամարդ: Երեքից մեկը, սակայն՝ բանկի անվտանգության աշխատակիցը, մահացել է:

15:40 - «Զինված հարձակում է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր: Հարձակում գործած անձը ձերբակալվել է: Այս պահին դեպքի վայրում է քննչական խումբը, ճշտվում են հանգամանքները»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

15:39 -Ոստիկանությունը մանրամասներ է հայտում HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա հարձակումից: «Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն»:

«Արմենպրես»-ի լրագրողական խումբը դեպքի վայրում է: 

«Ֆեյսբուք»-ում հրապարակվել է տեսանյութ դեպքի վայրից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am