Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայի կառավարությունն Ազնավուրին «Ծագող արևի» շքանշան է շնորհել

Ճապոնիայի կառավարությունն Ազնավուրին «Ծագող արևի» շքանշան է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 29-ին հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով նրա ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, նա արժանացել է «Ծագող արևի» շքանշանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունից:

«Պրն. Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով 93 տարեկանում էլ շարունակում է ակտիվ բեմական կյանքով ապրել, առաջիկայում համերգներ կունենա Ճապոնիայում: Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am