Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ Պետդումայի պատգամավորներն ԱԺ-ում հանդիպում են «Ելք»-ի հետ, ներկա է Փաշինյանը

ՌԴ Պետդումայի պատգամավորներն ԱԺ-ում հանդիպում են «Ելք»-ի հետ, ներկա է 
Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:  

«Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և « Ելք» խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Բաբայանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Պետդումայի պատգամավորներն ապրիլի 28-ին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]