1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աբրահամը հաղթեց Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար

Աբրահամը հաղթեց Նիլսենին  և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի 
կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթեցդանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում կայացած մենամարտի առաջին ռաունդում Աբրահամը և մրցակիցը միայն կարողացան ուսումնասիրել մեկ մեկու և որևէ լուրջ հարվածներ չկային: Հաջորդ 4 ռաունդներում բռնցքամարտիկներն առավել ակտիվ էին գործում, իսկ Աբրահամը իրենց բնորոշ պաշտպանական ոճից անմիջապես անցնում էր հարվածների: Բայց ի վերջո Աբրահամը հաղթեց մրցավարների միանձնյա որոշմամբ: 

 Այս մենամարտի հաղթողը դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]