Հասարակական

Քուվեյթի ազգային ավիափոխադրողը Հայաստանից կանոնավոր չվերթներ կիրականացնի

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի ազգային ավիափոխադրողը Հայաստանից կանոնավոր չվերթներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով:

Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին` ցերեկային ժամերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Չվերթներն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության վրա՝ նպաստելով ներգնա զբոսաշրջության զարգացմանը:

2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ազատականացնելով շուկան և ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրելով օդային երթևեկության 5-րդ ազատության իրավունք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում