Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Volkswagen-ը ՉԺՀ-ում 15 մլրդ եվրո կներդնի Էլեկտրամոբիլների եւ անվարորդ ավտոմեքենաների ստեղծման գործում

Volkswagen-ը ՉԺՀ-ում 15 մլրդ եվրո կներդնի Էլեկտրամոբիլների եւ անվարորդ ավտոմեքենաների ստեղծման գործում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen խոշորագույն գերմանական ավտոկոնցեռնը Չինաստանի գործընկերների հետ միասին 15 մլրդ եվրո կներդնի մինչեւ 2020 թվականը Էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների եւ տրանսպորտի անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես «Սինհուա» գործակալությանը հայտարարել են Volkswagen Group China ընկերությունում, ավտոկոնցեռնը պլանավորում Է մինչեւ 2020 թվականը չինական շուկայում ներկայացնել որակապես նոր մոդելների 15 ավտոմեքենա, իսկ մինչեւ 2025 թվականը՝ ավտոմեքենաների 40 մոդել՝ Էներգիայի նոր աղբյուրներով:

Պեկինի միջազգային ավտոսալոնի ընթացքում Volkswagen-ը ներկայացրել Է ինը նոր մոդել, որոնք չինական շուկայում կհայտնվեն 2018 թվականին: Այդ թվում Volkswagen-ը Չինաստանում գործարկում Է SOL ավտոմոբիլների նոր բրենդը, շարքի առաջին մոդելը դարձել Է E20X արտաճանապարհայինը: 2017 թվականին Volkswagen Group China-ն եւ երկու համատեղ ձեռնարկություններ՝ SAIC Volkswagen-ը (Շանհայ) եւ FAW-Volkswagen-ը (Չանչուն), գրեթե 3,2 մլն ավտոմեքենա են մատակարարել չինական շուկային: 2018 թվականի առաջին երեք ամիսներին ընկերությունը վաճառքների նոր ռեկորդի հասել մայրցամաքային Չինաստանում եւ Հոնկոնգում՝ իրացնելով 1,01 մլն ավտոմեքենա, ինչը 13,4 տոկոսով ավելի Է անցյալ տարվա մակարդակից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am