Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կդադարեցնեն վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կդադարեցնեն վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել կասեցնել ամենամյա համատեղ վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեին:

Կոմիտեի հայտարարության համաձայն, հարավկորեացի զինվորականներն այդ օրը կենտրոնանալու են Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցություններին «կայուն աջակցություն» տրամադրելու վրա:

Գործակալությունը ճշտում Է, որ Key Resolve (KR) վարժանքները Հարավային Կորեայում սկսվել են ապրիլի 23-ին, դրանք պետք Է տեւեն երկու շաբաթ: Վարժանքների առաջին մասն ավարտվելու Է ապրիլի 26-ին՝ բարձր մակարդակի հանդիպման սկսվելուց առաջ:

«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը որոշել Է 2018 թվականի KR-ի առաջին մասն անցկացնել մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ, համատեղ գալով այն եզրակացության, որ վարժանքների նախանշված նպատակներն իրագործված են»,-ասված Է կոմիտեի հաղորդագրության մեջ: Նաեւ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան փաստորեն դադարեցրել են Foal Eagle վարժանքները, որոնք սկսվել Էին ապրիլի 1-ին, նշում Է գործակալությունը: Զինվորականները պլանավորում են գագաթնաժողովից հետո անցնել վարժանքների երկրորդ մասին: Ապրիլի 27-ին նշանակված Է միջկորեական գագաթնաժողովը: Հարավային Կորեայի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը երրորդ նման միջոցառումը կդառնա Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատմության մեջ 1953 թվականին Կորեական պատերազմի ավարտվելու ժամանակվանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am