Դոլարի փոխարժեքն ապրիլի 12-ից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 63 ռուբլին
12:27, 26 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի բորսայում կայացած սակարկություններում դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման նկատմամբ աճել Է 68 կոպեկով եւ 2018 թվականի ապրիլի 12-ից ի վեր առաջին անգամ հասել 63,04 ռուբլու նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:
Բորսայում Երեւանի ժամանակով ժամը 12:03-ի դրությամբ եվրոյի փոխարժեքն ավելացել Է 55 կոպեկով՝ մինչեւ 76,46 ռուբլի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում